Գերմանիան չի անի քայլեր, որոնք ՆԱՏՕ-ն կներքաշեն Ուկրաինայի հակամարտության մեջ. Շոլց

Armenpress 12:07, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան քայլեր չի անի, որոնք ՆԱՏՕ-ն կդարձնեն Ուկրաինայի հակամարտության կողմ: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հանդես գալով Բունդեստագում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ասել Է, որ «չեն լինի Գերմանիայի միայնակ քալեր»: «Մենք չենք անի այն, ինչը ՆԱՏՕ-ն դարձնի պատերազմի կողմ»,- հավելել Է կանցլերը: «Օգնել պաշտպանվելու երկրին, որը ենթարկվել Է հարձակման, այդտեղ Էսկալացիա չկա»,- հավելել Է Շոլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am