Կամչատկայում Կարիմի հրաբուխը ութկիլոմետրանոց մոխրասյուն Է արտանետել

Armenpress 11:52, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայում ժայթքող Կարիմի հրաբուխը մայիսի 19-ի ցերեկը երկու մոխրասյուն Է արտանետել ծովի մակարդակից մինչեւ 8 եւ 6,7 կիլոմետր բարձրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի հրաբխային ժայթքումների արձագանքման Կամչատկայի խումբը (KVERT):

«Մոխրի շլեյֆը տեղաշարժվել Է հրաբխից դեպի արեւելք»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Իր հերթին Ռուսաստանի ԱԻՆ-ի Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունը հաղորդում Է, որ մոխրի շլեյֆի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան: Բնակելի շրջաններում մոխրատեղումներ չեն գրանցվել: Կարիմյանը (բարձրությունը՝ 1536 մետր) Կամչատկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է, որը գտնվում Է երկրամասի Ելիզովսկի շրջանում, Կամչատկայի Պետրոպավլովսկից 125 կիլոմետր դեպի հյուսիս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am