ԿԺԴՀ-ում մեկ օրում եւս 262 հազար մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով

Armenpress 09:30, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրն առնվազն 262 270 մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել Է 1,97 միլիոն: Մայիսի 19-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել Է 1,23 միլիոն մարդ, 740 հազարը բուժում Է անցնում: Անցած օրը մահացել Է մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում Է 63: Ինչպես պարզաբանում Է Yonhap գործակալությունը, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն առաջին անգամ հայտնել Է երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: Այդ առանչությամբ գումարվել Է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա Է եղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Նա ցուցում Է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am