Ֆրանսիան ակնկալում է պահպանել կապերը Ռուսաստանի հետ

Armenpress 21:59, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները ակնկալում են պահպանել Ռուսաստանի հետ կապի ուղիները՝ ի հեճուկս 34 դիվանագետի արտաքսելու ռուսական իշխանությունների որոշմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց կպահի Ռուսաստանի հետ կապի ուղիները: Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք և դա չենք ուզում»,- ասել է Լեժանդրը։

Նրա խոսքով՝ բանակցային ուղիների պահպանումն անհրաժեշտ է «հեռանկարում Ուկրաինայում հրադադարի հասնելու տեսանկյունից»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am