ԱՄՆ-ն վերսկսել է դեսպանատան աշխատանքները Կիևում

Armenpress 21:52, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողության մեկնարկից գրեթե երեք ամիս անց, մայիսի 18-ից վերսկսել է Կիևում իր դեսպանատան աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման մանրամասները, ինչպես նաև անձնակազմի թիվը չի հաղորդվում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am