ԱՄՆ-ը կշարունակի Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերել նրա տարածքը պաշտպանելու հարցում

Armenpress 11:51, 18 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել Է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերել նրա տարածքը պաշտպանելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը: «Սալիվանը հաստատել Է Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերելու նախագահ Բայդենի հանձնառությունը նրա տարածքը պաշտպանելու հարցում:

Նա հայտնել Է Սաուդյան Արաբիայի երախտագիտությունը ՄԱԿ-ի միջնորդությամբ Եմենում զինադադար ապահովելու գործում առաջնության համար»,-ասվում Է Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ, որը վերաբերում Է Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Հալիդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ Վաշինգտոնում կայացած Սալիվանի հանդիպմանը: Կողմերը նաեւ «քննարկել են ջանքերի համակարգման կարեւորությունը գլոբալ տնտեսության կայունության ապահովման համար»: ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն ընդգծել Է երկու երկրների միջեւ գործընկերության կարեւորությունը, նշվում Է հաղորդագրության մեջ, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am