ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով եւս 232 հազար մարդ են հայտնաբերել մեկ օրում

Armenpress 09:48, 18 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները մեկ օրում 232 հազար մարդ են արձանագրել տենդի ախտանիշներով, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել Է 1,72 միլիոն: Մայիսի 18-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին ընդհանուր թվից ապաքինվել Է 1 միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ, 691 հազարը բուժում Է անցնում: Միեւնույն ժամանակ նախորդ օրը տենդից մահացել Է վեց մարդ, այդպիսի մահվան դեպքեի ընդհանուր թիվը կազմել Է 62: Համենայն դեպս նրանցից մեկի մոտ հայտնաբերվել Է «օմիկրոն» շտամ: Ինչպես մինչ այդ պարզաբանել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի մասնագետների, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման համար սարքավորանքի պակասի պատճառով:

Երկրում կորոավիրուսի հետ կապված իրադրության քննարկման համար անցկացվել Է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի մասնակցությամբ: Նա կարգադրել Է կրկնապատկել իրադրության կայունացման ջանքերը հասարակ քաղաքացիների համար եւ նշել առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման ավելի հանգամանալից կազմակերպման կարեւորությունը: Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունն առաջին անգամ հայտնել Է երկրի տարածքում կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am