1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ իշխանությունները վստահություն են հայտնել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում կոնսենսուս ձեռք կբերվի

Armenpress 20:01, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ կոնսենսուս ձեռք կբերվի, սակայն չեն հստակեցնում, թե ինչ են պատրաստվում անել Թուրքիայի առարկությունները հաղթահարելու համար։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հայտարարությանը։

«Մենք վստահ ենք, որ համաձայնություն ձեռք կբերվի անդամակցության ընթացակարգի շուրջ, եթե նրանք որոշեն դիմել», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Վաշինգտոնը փորձել ազդել Անկարայի դիրքորոշման վրա, որը դեմ է երկու երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը։

Ինչպես հիշեցրել է Ժան-Պիերը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ «համաձայնություն ձեռք կբերվի Թուրքիայի, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումի վերաբերյալ»:

«Ինչպես գիտենք, զգալի աջակցություն կա Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու համար։ Քննարկում է գնում, ես չեմ կարող խոսել Թուրքիայի իշխանությունների փոխարեն, թե ինչ են նրանք ուզում կամ ինչի են փորձում հասնել, բայց մենք վստահություն ունենք»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն, Ժան Պիերը հստակ պատասխան չի տվել։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am