Ռուսաստանը կշարունակի աշխատանքը G20-ում. Պեսկով

Armenpress 15:37, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մինչեւ Ինդոնեզիայում կայանալիք քսանյակի գագաթնաժողովի սկսվելը իր մասնակցության ձեւաչափի շուրջ որոշում կընդունի ցանկացած դեպքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ համաժողով այցելելու հրավեր ունի, եւ Ռուսաստանը շարունակում Է աշխատանքը դրա շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչպես դուք գիտեք, եղել են շփումներ, եւ կա հրավեր: Բոլոր դեպքերում Ռուսաստանը շարունակում Է աշխատանքը քսանյակի շրջանակներում: Մենք այդ համաժողովը չափազանց կարեւոր ենք համարում: Մինչեւ այդ միջոցառման սկսվելը, մենք կընդունենք մեր մասնակցության ձեւաչափի մասին ամենալավ որոշումը»,-լրագրողներին ասել Է Պեսկովը՝ պատասխանելով Ինդոնեզիա Պուտինի հնարավոր այցի մասին հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am