Տեղի է ունեցել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստ

Armenpress 12:14, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ամենամյա տնօրենների խորհրդի նիստ է տեղի ունեցել մայիսի 16-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ի տնօրինությունը Տնօրենների խորհրդին է ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում մեկնարկած ԱՆԻՖ-ի ներդրումային նոր ծրագրերը, գործող ծրագրերի իրականացման ընթացքը։ Տնօրենների խորհրդին են ներկայացվել նաև նախապատրաստական փուլում գտնվող մի քանի նոր ծրագրերի մանրամասները, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են միջազգային ասպարեզում տարբեր ոլորտներում բարձր հեղինակություն վայելող անկախ անդամներ, որոնց ներկայությունն ապահովում է նաև ԱՆԻՖ-ի գործունեության համակողմանի և անաչառ գնահատումը, ծրագրերի թափանցիկությունը և արդյունավետության օբյեկտիվ գնահատումը։

Առաջիկա օրերին ԱՆԻՖ-ը հանրությանը կներկայացնի կազմակերպության համապարփակ հաշվետվությունը և կամփոփի 2019-2021թթ. գործունեության արդյունքները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am