ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացրել Է AGM-183A գերձայնային հրթիռի փորձարկումը

Armenpress 11:07, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) հաջողությամբ անցկացրել են AGM-183A գերձայնային հրթիռի նախատիպի փորձնական արձակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ամերիկացի զինվորականները: Արձակումն Air-Launched Rapid Response Weapon (ARRW) ծրագրի շրջանակներում իրականացվել Է մայիսի 14-ին Boeing B-52H Stratofortress ռմբակոծիչից՝ Կալիֆոռնիայի հարավային ափերի մոտ: Ինչպես նշվում Է մշակողների տարածած հայտարարության մեջ, հրթիռի արագությունը հինգ անգամ գերազանցում Է ձայնի արագությանը:

ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի սպառազինությունների ծրագրի ղեկավար Հիթ Քոլինզը փորձարկման արդյունքները համարել Է «մեծ ձեռքբերում»: Անցած ամսին CNN հեռուստաալիքը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի զինվորականները մարտի կեսերին հաջողությամբ փորձարկել են գերձայնային հրթիռը, բայց դա գաղտնի են պահել, որպեսզի խուսափեն Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության Էսկալացումից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am