Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին

Armenpress 21:46, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի համաձայնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղեկություններ կան, որ ահաբեկիչներին մեզ չեն հանձնի։ Մենք «այո» չենք ասի այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am