Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ

Armenpress 16:34, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անկախ պետությունների համագործակցությանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը նման առաջարկ է արել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:

«Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ: Մեր կարծիքով տեղին և ճիշտ կլիներ, և դա մենք կքննարկենք, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- ասել է Պուտինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am