Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք

Armenpress 12:54, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: Նշված ժամանակահատվածում առողջացել է 21 մարդ, կատարվել է 8934 թեստավորում, մահվան դեպքեր չեն արձանագրվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 3 միլիոն 78 հազար 174 թեստավորում: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը երկրում հասել է 422 հազար 917-ի, առողջացել է 412 հազար 71 մարդ: Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8623 մարդ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am