Պրահայում վրանային քաղաք է բացվել Ուկրաինայից փախստականների համար

Armenpress 17:17, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 14-ին բացվել է վրանային քաղաք՝ նախատեսված Ուկրաինայից փախստականների համար, որոնց թիվը երկրում գնալով աճում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը:

Վրանային քաղաքը Պրահայի Տրոյա թաղամասում է: Այն նախատեսված է 150 փախստականի համար: 16 հոգուց բաղկացած առաջին խումբն արդեն բնակեցվել է այնտեղ:

Փախստականներին վրանային քաղաքում բնակեցնելու անհրաժեշտությունն առաջացել է մայրաքաղաքում համապատասխան տարածքների քիչ լինելու պատճառով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am