1000х90.jpg (78 KB)

Նոր Զելանդիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 11:50, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 14-ին նա հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Ի հեճուկս բոլոր ջանքերի, ցավոք, ես էլ միացա ընտանիքիս մյուս անդամներին ու ստացա կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ կորոնավիրուսը հաստատվել էր նրա աղջկա ու ընկերոջ մոտ, ինչից հետո մայիսի 8-ից վարչապետը գտնվում էր մեկուսացման մեջ:

Արդերնի մոտ հիվանդության ախտանիշները սկսել են ի հայտ գալ մայիսի 13-ից: Նա մեկուսացման մեջ մնա մինչև մայիսի 21-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am