1000х90.jpg (78 KB)

Որակը՝ գերակա պայման. «Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը էքսպոյի շրջանակներում ներկայացավ աննախադեպ մասշտաբով

Armenpress 11:10, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մայիսի 13-15-ը շինարարության և ինտերիերի բնագավառը ներկայացնող կազմակերպությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները:

«ՄԵՀՐԱԲՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ընկերության տնօրեն Միհրան Մեհրաբյանի խոսքով՝ էքսպոն լավ հնարավորություն է ամրապնդելու հարաբերությունները տեղական և արտասահմանյան գործընկերների միջև և ստեղծելու նոր բիզնես հնարավորություններ:

«Այժմ համագործակցում ենք Ռուսաստանի և Վրաստանի հետ: Քննարկվում են համագործակցության հնարավորություններ Բելառուսի Հանրապետության հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

2019 թվականից հայկական շուկայում գործող TՕTAL ընկերությունը ներկայացնում է ավելի քան 2200 անուն ապրանք սարքավորում: Պատերի և առաստաղների հղկման աշխատանքներ կատարելու համար նախատեսված հատուկ գործիքը շուկայում միայն TOTAL ապրանքանիշի կողմից է ներկայացվում:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Որակը՝ գերակա պայման. հենց այս գաղափարով էլ առաջնորդվում է ներկեր, ներքին և արտաքին հարդարման և այլ շինարարական նյութեր արտադրող «Ծիածան» ընկերությունը:

Ընկերության քիմիկ-տեխնոլոգ Անետ Կիրակոսյանի խոսքով՝ շուկայում 2006 թվականից գործող ընկերությունը սպառողին մշտապես որակյալ ապրանք է մատուցում, և այժմ էլ պատրաստվում է նորույթներով հանդես գալ:

Միջսենյակային դռների նորագույն լուծումներով բռնակներ առաջարկում է «Ապեքս» ապրանքանիշը: Ներսի և դրսի դռների հետ կապված ամեն ինչ սպառողը կարող է գտնել ամենատարբեր գներով, ամենակարևորը՝ որակյալ:

«Շինարարություն և ինտերիեր 2022» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են 150-ից ավելի կազմակերպություններ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից: Մանրամասները` տեսանյութում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am