Պուտինը Մեծ հայրենականում Հաղթանակի 77-ամյակի առթիվ շնորհավորել է պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

Armenpress 17:24, 8 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, շնորհավորանքներում Ռուսաստանի նախագահը հատուկ նշել է, որ այդ օրը մենք երախտիքի և հարգանքի տուրք ենք մատուցում զինվորներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհողությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը:

«Այսօր ընդհանուր պարտքն է թույլ չտալ նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Անհրաժեշտ է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմի տարիների իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու եղբայրական բարեկամության ավանդույթները»,– ասվում է ուղերձներում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am