1000х90.jpg (78 KB)

«Թալիբան»-ն Աֆղանստանում պարտադիր է դարձրել կանանց կողմից հիջաբի կրումը

Armenpress 14:40, 7 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել:

Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: Իսկ պետական ծառայության մեջ գտնվող տղամարդիկ կարող են հեռացվել, եթե պարզվի, որ նրանց կինը կամ աղջիկը հիջաբ չի կրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am