Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

Armenpress 20:24, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառումով անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը:

«Ուրախ եմ, որ կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի Բրյուսելում՝ այս ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Տոյվո Կլաարը:

Ավելի վաղ «Ազատության» եթերում Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Նա տեղեկացրել էր, որ քննարկելու են մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am