Երևանի մետրոպոլիտենի գծում ժամը 12։00-ի դրությամբ աշխատում է 1 լրացուցիչ շարժակազմ

Armenpress 12:24, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գծում ժամը 12։00-ի դրությամբ աշխատում  է 1 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 7 րոպե է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատում էր 3 լրացուցիչ շարժակազմ։ Գնացքների միջև միջակայքը 5 րոպե էր»,-ասաց նա։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am