1000х90.jpg (78 KB)

Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման օրն ու վայրը

Armenpress 19:35, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին Վիեննայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am