Թուրքիայի նախագահը կմեկնի Սաուդյան Արաբիա

Armenpress 15:32, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ։

Ասվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում բարձր մակարդակի շփումներից հետո Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կարևոր է տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից:

Էրդողանի և Մուհամեդ Բին Սալմանի հանդիպման օրակարգում  ակնկալվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգետիկ նախագծերը, որոնք կտարածվեն դեպի Եվրոպա Արևելյան Միջերկրական ծովից և Արաբական թերակղզուց, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը:

Նախնական տվյալներով՝ այցը տեղի կունենա նախքան Ռամադանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am