1000х90.jpg (78 KB)

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 87 դեպք

Armenpress 16:05, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 654 հազար 163 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 259 բուժառու: Երկրում վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 հազար 797 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am