Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Իրաքի ազգային անվտանգությանը. Իրաքի նախագահական

Armenpress 17:55, 19 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակը Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից ապրիլի 18-ին սկսված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրաքի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակի կողմից  տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում սկսված թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» PKK դեմ ուղղված գործողությունները համաձայնեցված չեն պաշտոնական Բաղդադի հետ:

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում մեկնարկել է «Մագիլ-կողպեք» ռազմական գործողության առաջին փուլը:

Ռազմական գործողությունն ուղղված է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ Իրաքում տեղակայված ուժերի դեմ:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ  իրաքյան Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում ռազմական գործողությունը սկսվել է ապրիլի 18-ի գիշերը՝ ավիացիայի աջակցությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am