1000х90.jpg (78 KB)

Գյումրիում Սուրբ Զատիկը նշվեց մեծ տոնախմբությամբ

Armenpress 16:18, 17 Ապրիլ, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սուրբ Զատիկի տոնակատարությունը մեծ տոնախմբությամբ նշվեց Վարդանանց հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աթոռանիստ Սբ Յոթվերք եկեղեցում  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված  տոնական Ս. Պատարագից հետո, միջոցառումը տեղափոխվեց կենտրոնական հրապարակ, որտեղ տեղի ունեցավ համաժողովրդական հավկիթախաղ:  

«Վստահ ենք, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են ազգային ոգու բարձրացմանը, քանի որ այսօր մենք ազգային ու ոգեղեն ամրության կարիքը շատ ենք զգում: Այն, որ այս օրերին հավկիթախաղը բոլոր տներում կազմակերպվում է, մտածեցինք, որ ոչինչ մեզ չի խանգարում, եթե այս տոնը միասնաբար նշենք, և ավանդական այս խաղը տեղափոխվի քաղաքի կենտրոնական հատված»,- նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ուրախ տրամադրությամբ էլ գյումրեցիները կազդարարեն գարնան ու նոր ավետումի սկիզբը:  

Հավկիթախաղի 256  մասնակցից հաղթող ճանաչվեց  11- ամյա Վահան Ժամկոչյանը, ով քաղաքապետարանի կողմից կստանա անակնկալ ուղեգիր: Խաղի ավարտին համերգային ծրագրով հանդես եկավ  Ethno colors band-ը:

Արմենուհի Մխոյան   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am