1000х90.jpg (78 KB)

Արցախի ԱԺ նախագահն առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է գնահատում

Armenpress 11:49, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարող ենք հանգիստ պայմաններում անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ձեր դատին կներկայացնեմ»,- ասաց Արթուր Թովմասյանը: 

Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am