Թուրքիայի ՊՆ-ն չեզոքացրել է Բոսֆորի նեղուցում ականի նմանվող օբյեկտը

Armenpress 14:06, 26 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բոսֆորի նեղուցում ականի նմանվող օբյեկտը չեզոքացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ թուրքական «Դողան» գործակալությունը տեղեկացրել էր, որ Թուրքիայի ծովափնյա անվտանգությունն ուսումնասիրում է Բոսֆորի նեղուցում ձկնորսների կողմից հայտնաբերված կասկածելի օբյեկտը:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մարտի 19-ին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սև ծովի նավահանգիստների մուտքերի մոտ տեղադրված ականները պարանների պոկվելու հետևանքով կարող են հայտնվել Բոսֆորի նեղուցի և Միջերկրական ծովի մոտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am