Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է Պակիստան

Armenpress 13:44, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Պակիստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Trthaber -ը:

Չավուշօղլուն մեկնել է Պակիստան՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 48-րդ հանդիպմանը։

Նախարար Չավուշօղլուն կարճատև զրույց է ունեցել թուրքական կառույցների ներկայացուցիչների հետ։

Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am