1000х90.jpg (78 KB)

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան  հազար դեպք, մահացել է 25 մարդ

Armenpress 16:02, 12 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1243 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 634 հազար 686 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3064 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 530 է:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am