1000х90.jpg (78 KB)

Վրաստանը 1 մլն լարի կտրամադրի ի աջակցություն Ուկրաինայում տուժած անձանց

Armenpress 16:51, 26 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն լարի (շուրջ 318 հազար ԱՄՆ դոլար) կտրամադրի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստաի կառավարության մամուլի ծառայությունը:

Ղարբաշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանը չի միանալու այն ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի դեմ կիրառել էին ԱՄՆ-ն Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու մյուս երկրները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am