1000х90.jpg (78 KB)

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 15 հազար դեպք

Armenpress 19:52, 16 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում փետրվարի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 15 315 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 496 հազար 156 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 10 894 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 683 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am