Իլհամ Ալիևը ստորագրել է «Շուշիի հռչակագիրը» վավերացնող օրենքը

Armenpress 14:32, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

Նախօրեին թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագրի մասին հրամանագիր էր ստորագրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։ Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am