1000х90.jpg (78 KB)

ԱՍՀ նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատում

Armenpress 17:24, 6 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կառավարությունը։

«Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։

Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն»,- ասվում է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am