1000х90.jpg (78 KB)

Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Armenpress 19:07, 4 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։

Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով անկրկնելի ավանդ ունի բազում տաղանդների բացահայտման, դաստիարակման և կայացման գործում։

Ցավակցում եմ սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստի բազմաթիվ երկրպագուներին»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am