Թուրքիայի նախագահն Արդարադատության նոր նախարար է նշանակել

Armenpress 16:39, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեքիր Բոզդաղին նշանակել է Արդարադատության նոր նախարար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է թուրքական «NTV» հեռուստաալիքը:

Բոզդաղը Թուրքիայի Արդարադատության նախարար է եղել 2015-2017 թվականներին, այն ժամանակ նա նաև զբաղեցրել է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ չնշելով պատճառները: Նա այդ պաշտոնին էր 2017 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am