Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով

Armenpress 14:50, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ կայքէջից, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am