1000х90.jpg (78 KB)

Գերմանիան լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել

Armenpress 17:48, 28 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Der Spiegel»-ին:

Ըստ հրապարակման՝ խոսքը Մյունխենում ՌԴ հյուպատոսության աշխատակցի մասին է: Գերմանիայի իշխանությունները կասկածում են, որ ռուս գործիչը աշխատել է գաղտնի ծառայություններում՝ դիվանագետի կարգավիճակի անվան տակ:

Նշվում է, որ նրա ինքնությունն իբր բացահայտվել է 2021 թվականին Գերմանիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու լրտեսության գործի հետաքննության շրջանակում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am