Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը

Armenpress 15:49, 28 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական անվանումով` AZAT MARD բրենդի հուդիով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի և թագաժառանգ Շեյխ Համդան բին Մուհամեդի հետ հանդիպել է Դուբայում:

AZAT MARD-ը տղամարդկանց հագուստի բրենդ է: Համահիմնադիրներն են Գարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան: Բրենդը հիմնադրվել 2018 թվականին: Չոբանյանը նախկին ֆուտբոլիստ է, իսկ  Մալհոտրան նորաձևության մենեջմենթի աստիճան է ստացել Միլանի հեղինակավոր Istituto Marangoni  նորաձևության տնից:

Բրենդի կայքում նշվում է, որ այն նոր նախապատմությունների, մշակույթների և փորձառությունների խառնուրդն է, որ տպավորել է երիտասարդներին և ոգեշնչել նրանց ստեղծել AZAT MARD-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am