Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց կանցկացնեն

Armenpress 20:16, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 27-ին  հեռախոսազրույց կանցկացնի իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ- Նովստի»-ն։

«Այո, զրույցը կկայանա»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցի պատասխանը հարցին, թե արդյոք պետությունների ղեկավարների զրույցը տեղի կունենա հունվարի 27-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am