1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել թալիբների և աֆղանական հասարակության միջև բանակցությունների համար

Armenpress 18:31, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը պատրաստ է մոսկովյան հարթակ տրամադրել թալիբների (շարժումը ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է) և աֆղանական հասարակության այլ ներկայացուցիչների միջև բանակցությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցում:

«Ինչպես նախկինում հայտարարել ենք՝ մենք պատրաստ ենք մոսկովյան հարթակ տրամադրել՝ Աֆղանստանի շահագրգիռ կողմերի միջև  բանակցությունների համար՝ նպաստելու ներաֆղանական խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին», - ասել է Զայցևը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am