1000х90.jpg (78 KB)

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ

Armenpress 17:16, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտին մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am