Մուտքագրվել է 24 հազար 247 փաստաթուղթ

Armenpress 10:20, 27 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանի Քարտուղարությունում ամփոփվել են 2021 թվականի փաստաթղթաշրջանառության արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քարտուղարության բաժնից,  2021 թվականին Գեղարքունիքի մարզպետարանում քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների եւ բողոքների թիվը կազմել է 3 002, որոնցից 229-ը վերահասցեագրված է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմից:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի եւ ստորաբաժանումների ղեկավարների կողմից մարզպետարանում եւ Մարտունու, Սեւանի, Վարդենիսի ու Ճամբարակի համայնքապետարաններում կատարվել է 688 քաղաքացիների ընդունելություն, որից 358-ը՝ Գեղարքունիքի մարզպետի կողմից:

Յուրաքանչյուր ամիս ՀՀ վարչապետի աշխատակազմ եւ լիազոր պետական մարմին է ուղարկվել տեղեկատվություն քաղաքացիների ընդունելության, քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների ու բողոքների թվի, դրանց բնույթի և ընթացքի մասին:

Գեղարքունիքի մարզպետարան է մուտքագրվել 24 427 փաստաթուղթ, ելք է արվել 9 444 փաստաթուղթ եւ գրանցվել է 4 659 ներքին փաստաթուղթ:

2021 թվականին Գեղարքունիքի մարզպետն ընդունել է 734 անհատական որոշում:

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am