Չեխիան 4000 հրետանային արկ կնվիրաբերի Ուկրաինային

Armenpress 21:08, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի կառավարությունը հունվարի 26-ին որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերին 4000 հրետանային արկ նվիրվատվություն տալու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արկերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1.5 մլն եվրո: Չեխիայի իշխանությունները տվյալ քայլը որակում են որպես Ուկրաինայի հետ սահմանին ստեղծված իրադրության պայմաններում այդ երկրի հետ համերաշխության նշան:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան հայտնել էր, որ խոսքը 152 մմ արկերի մասին է, որոնք կիրառվում են հաուբիցների համար: Նա տեղեկացրել էր, որ Չեխիան դիտարկում է նաև Ուկրաինային այլ աջակցության տարբերակները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am