Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին

Armenpress 20:20, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարծում է, որ պետք է գործի դնել բոլոր դիվանագիտական խողովակները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սլովակիայում այդ երկրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Ուկրաինայի նկատմամբ սպառնալիքը սպառնալիք է Եվրոպայի հանդեպ: Հենց այդ պատճառով մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի աջակցենք դեէսկալացիային, որի ակնկալիքն ունենք դիվանագիտական ճանապարհներով: Կարծում ենք, որ անհրաժեշտ է տարբեր դիվանագիտական ձևաչափերում ձեռնարկել բոլոր ջանքերը»,- ասել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am