ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով

Armenpress 20:05, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատվիրակությունը հունվարի վերջին կմեկնի Ուկրաինա՝ «ընթացիկ ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու» նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը:

«Եվրախորհրդարանի՝ արտաքին գործերի հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի անդամները հունվարի 30-ից մինչև փետրվարի 2-ը կայցելեն Ուկրաինա՝ տեղեկատվություն հավաքելու ընթացիկ ճգնաժամի վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am