1000х90.jpg (78 KB)

Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ

Armenpress 19:24, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի  մեկնարկից ի վեր վարակումների ամենամեծ թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայն առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝մեկ օրում գրանցվել է 1809 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 413.5 հազար մարդ, մահացել է 22 հազար 431-ը:

Նախարարությունը հայտնել է, որ լիարժեք պատվաստված է 25.2 մլն մարդ, այսինքն՝ ամեն չորրորդ բնակիչը: Առնվազն 37 մլն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am