Պարզվել է, թե ով է Կիևի կենտրոնում կրակ բացել ինքնաձիգից

Armenpress 19:42, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում ինկասատորը կրակ է բացել ինքնաձիգից՝ կարծելով, թե մեքենան փորձում են կողոպտել, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:

Ավելի վաղ ռուսալեզու լրատվամիջոցները հաղորդել էին, որ անհայտ անձը կրակ է բացել ինքնաձիգից Կիևի կենտրոնում՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր վարչության շենքի մոտ: Սակայն Ներքին գործերի նախարարությունից ուկրաինական ԶԼՄ-ին պարզաբանել են, որ տեղի է ունեցել թյուրիմացություն: Ոստիկանության տեղեկություններով՝ ինկասացիայի աշխատակիցը մեքենային մոտենալը գնահատել է իբրև հարձակում և մի քանի անգամ օդ է կրակել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am