Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Armenpress 09:46, 25 Հունվար, 2022
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը  աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am