Ազգային ժողովում մեկնարկել է ՄԻՊ-ի ընտրության քվեարկությունը

Armenpress 15:34, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունն անցկացվում է փակ գաղտնի ձևաչափով:

Քվեարկությունը մեկնարկել է 15:30-ին, կտևի մինչև 16:30-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am